Yerevannews.am. Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հայտարարում է, որ Դեդ Հասանը «օրենքով գող» չի եղել:
«Ես լրիվ ժխտում եմ, ինքն անձամբ ժխտել է, դրա ձայնագրություն էլ կա: Նա հեղինակավոր մարդ է եղել: Նա զբաղվել է բիզնեսով, իսկ բիզնեոսվ զբաղվողը չի կարա օրենքով գող լինի: Եթե որևէ տեղ գշտություն էր լինում, նա գնում էր խաղաղ ձևով հաշտեցնում էր ու հարցերը լուծում էր և չէր թողնում, որ արյունագեղություն լիներ»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ազիզ Թամոյանը:
Վերջինս նշեց, որ Դեդ Հասանը բոլորին հայտարարում էր, որ ինքն ազգությամբ եզդի է:
«Գողերը իրավունք չունեն ազգային պատկանելիության մասին խոսելու, նրանց համար ազգային պատկանելիություն գոյություն չունի: Եթե նույնիսկ նա գող էր, նա ազատության մեջ էր, եթե մեկը ազատության մեջ է և քրեորեն չի պատժվել, բանտում չի, մենք ինչպես կարող ենք էդ մարդուն ասել գող»,-իր խոսքում նշեց Ազիզ Թամոյանը:
Վերջինս լրագրողներին համոզում էր, որ չի կարելի Դեդ Հասանին գող անվանել, որովհետև ինքը երբեք մարդկանց գրպանները չի մտել:
Ըստ նրա, եթե մարդը ազատության մեջ է եղել և բանտ չի նստել, հետևաբար նրան գող անվանելը սխալ է:
«Նա մարդկանց գրպանները չի մտել, մարդասպանությունով չի զբաղվել, որևէ մեկին չի սպանել: Մարդու արժանապատվությանը չի կարելի կպնել: Ո՞նց կարելի է ասել, որ նա գող էր»,-եզրափակեց Ազիզ Թամոյանը: