Հարգելի պրն Գասպարյան,
Լրատվամիջոցներում հայտնվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելու մասին մի տեսանյութ: Ակնհայտ է, որ այն նկարահանել է ոստիկանության աշխատակիցը: Սա առաջին դեպքը չէ, երբ օպերատիվ նկարահանումները հայտնվում են լրատվամիջոցների տրամադրության տակ: Խնդրում ենք տեղեկացնել.
Ի՞նչ հիմքով է ոստիկանությունը դրանք տրամադրում լրատվամիջոցներին:
Արդյոք դրանց համար ԶԼՄ-ները վճարո՞ւմ են ոստիկանությանը:
Եթե այո, խնդրում ենք մանրամասնել, թե որքա՞ն արժե ոստիկանական տեսանյութը, եւ ինչպե՞ս կարող ենք մեզ հետաքրքրող օպերատիվ նկարահանման կադրերը ձեռք բերել:
Վերջին տեսանյութում առկա է նաեւ գովազդ՝ www.MER-OJAX.com: Արդյոք գովազդատուն ոստիկանության հետ պայմանագիր կնքե՞լ է: Եթե այո, ի՞նչ պայմաններով:
Կանխավ շնորհակալություն,
«Հետք» թերթի խմբագիր՝ Էդիկ Բաղդասարյան