Արաբկիր և Քանանքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի' Կարեն Սարգսյանի:
Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայող, 5-րդ ջոկատի 2-րդ վաշտի 1-ին խմբի ռադիոհեռագրավար, կոչումով շարքային, պարտավոր լինելով ներկայանալ և կատարել ծառայողական պարտականությունները' առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի' զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև երեք oր տևողությամբ'պատժվում է կալանքով' առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով' առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառներով փոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net