Մայիսի 9-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Փափազյան փողոցի կողմից, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ մոտակա ժայռից պոկվել և թափվել են քարի կտորներ, որոնք երթևեկությանը չեն խոչընդոտում:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի կոմունալ շահագործման և սան.մաքրման բաժինների պետերը: Կոմունալ շահագործման բաժնի պետի հավաստմամբ՝ նշված հատվածը կմաքրվի մայիսի 10-ին: