Galatv.am. Հայաստանի Հանրապետությունում հատկապես վերջին տարիներին կայծակնային արագությամբ է աճում սեռավարակների թիվը, այս փաստն արձանագրել են և´ մասնագետները, և´փորձագետները, և´ բժիշկները: Այսօր հանրապետությունում նշվում է սեքսապաթոլոգի օրը:

Օրվա խորհրդին ընդառաջ հետաքրքրվեցինք մասնագետներից, թե ինչքանո՞վ են ավելացել սեռական հիվանդությունների թիվը , ի՞նչ տարբերություն կա այս և նախորդ տարիների ցուցանիշների միջև: Զրուցակցիս' գինեկոլոգ Գոհար Հարությունյանին, մտահոգում էր այն փաստը, որ հիվանդությունների, սեռավարակների թվի ցուցանիշը գոհացուցիչ և հուսադրող չէ: «Ցավով պետք է նշեմ, որ կանացի հիվանդությունները նվազման միտում չունեն, և դա ասում եմ դիմելիության քանակից ելնելով, կանանց հիվանդություններին նպաստում է չքավորությունը, կենցաղային վատ պայմանները, մրսածությունը»: Մասնագետը սեռական հիվանդությունների առկայությունը կապեց արտագնա աշխատանքի հետ: Գինեկոլոգին դիմած նմանաբնույթ խնդիրներ ունեցողների մեծ մասը «խոպանչիներն» են:

«Ես կարծում եմ' կառավարությունը պետք է զբաղվի մարդկանց կենցաղային, տարրական պայմանները բարելավվելով, սա այն խնդիրն է, որ պետք է լուծվի խորությամբ, պետք է նաև նշեմ, որ հետերկրաշարժյան սերնդի մոտ'հատկապես դեռհասների, նկատվում են հորմոնալ բարդություններ և դա նաև կապված է ուշ դիմելիության հետ»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են հիմնականում խուսափում սեռական բնույթի խնդիրներով մասնագետներին դիմել, Գոհար Հարությունյանը պատասխանեց. «Մամաներն արդեն աշխատում են աղջիկներին բերել հիվանդանոց հետազոտման»: Զրույցի վերջում մասնագետը նշեց, որ որքան վաղ դիմեն բժշկին, այնքան հիվանդության բուժումն արդյունավետ կլինի:

Կիմա Եղշատյան