Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանին aravot.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս է իր համագյուղացու՝ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում վիրավորված, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը: Դանիելյանն ասաց, որ Երեւանի հոսպիտալում գտնվող զինվորն արդեն դուրս է եկել կոմային վիճակից, այդ մասին իրեն հայտնել են զինվորի հարազատները: Գյուղապետը հայտնեց, որ այդ ընտանիքը սոցիալապես անապահով է, սեփական տուն չունեն: Հրաչյա Սարգսյանի ծնողները աշխատելու էին մեկնել Մոսկվա, Հրաչյան նրանց հետ է եղել : Վերջինս , որպես պարտաճանաչ երիտասարդ, Մոսկվայից եկել է զինվորական պարտքը կատարելու: Դեպքից հետո Հրաչյայի ծնողները Մոսկվայից եկել են: Վիրավոր զինվորն ունի 4 տարեկան քույր: