Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների բողոքի ակցիայի շրջանակում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում և ուսումնասիրվում են:
Այս մասին նշվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Հանդիպման ընթացքը լուսաբանող որոշ հեռուստաընկերություններ հաղորդում էին տվել, որ բանակցությունների նկարահանման ընթացքում անհայտ անձինք խանգարել են իրենց լրագրողների աշխատանքը:
Հեղինակ:
«Փաստինֆո»