«Լավ արեցի' դեմ քվեարկեցի: Դեմ քվեարկեցի, որ հարցնես»,-այսպես է արձագանքել ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը հարցին, թե ինչո՞ւ դեմ քվեարկեցիք Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությանը: ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է խոստանում հասարակությանը Կառավարությանը ծրագիրը, Մ. Սեդրակյանը արձագանքել է. «Շատ բան, խելքի կգան»:
Այդ դեպքում' ինչո՞ւ է արտագաղթը օրեցօր ահագնանում. ՀՀԿ անդամը այսպես է արձագանքել. «Մարդիկ ուզում են գնան, ինչ անենք: Կան մարդիկ, որ ուզում են գնան նոքյարություն անեն: Եթե այդ մարդիկ մնան եւ անեն այստեղ այն, ինչ անում են այլ երկրում, ապա շատ ավելի լավ կլինի»:
Փայլակ Ֆահրադյան
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի