Ազգային ժողովը երեկ քննարկման դրեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը: Մինչ այդ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

 

Այսօր քվեարկության ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից պարբերաբար հնչեցվող այն հարցին, թե որտեղից Իշխան Զաքարյանին նման առանձնատուն, ասաց. «Հիմա հլը ընդդիմության վիլաները նայե՛ք, թե ընդդիմությունն ինչ վիլաներ ունի: Բոլորինն էլ նայե՛ք, տեսե՛ք' ինչեր ունեն»,-ասաց Սեդրակյանը` հավելելով, որ ինքն անուններ չի տա: