Բաքու-Կարս-Ախալքալաք երկաթուղին իր գործարկման առաջին փուլում, հնարավոր է, խնդիրներ ստեղծի մեր նավահանգիստների և երկաթուղիների համար. հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Իմ այս հայտարարությունը ի գիտություն են առել և այսօր ինձ հիշեցնում են, թե ես հետևողական չեմ և փոխում եմ իմ դիրքորոշումը: Ես չեմ փոխում այն, ես կրկին հայտնում եմ իմ այն կասկածները, որոնք ունեի սկզբում: Սակայն դրանք հնարավոր կլինի արագ հավասարակշռել»,-ասել է վրաց վարչապետը Georgian Times-ին տված հարցազրույցում:
«Մենք խորացնում ենք Ադրբեջանի հետ մեր բարեկամական կապերը և շարունակելու ենք այդ երկրի հետ համագործակցել»,-ասել է նա և հավելել, որ, բնականաբար, Կարս-Ախալքալաք երկաթգիծը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վրաստանի տնտեսության և քաղաքականության համար:
Բնական է, որ ինչ-որ փուլում կտուժեն մեր նավահանգիստներն ու երկթագծերը, սակայն դա հնարավոր կլինի հեշտությամբ կարգավորել, այնպես որ պետք չէ դրա վրա շեշտը դնել»,-հայտարարել է Իվանիշվիլին: