Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի
ընտրությունները, ամենայն հավանականությամբ,
տեղի կունենան հուլիսին: Գյուղապետի աթոռը
թափուր է ապրիլի 2-ից, երբ սպանվեց գյուղապետ
Հրաչ Մուրադյանը: Այս գյուղը մարզի ամենամեծ
համայնքն է եւ հատկապես վերջին ընտրությանը
ՀՀԿ-ն ամեն գնով ուզում էր յուրային անցկացնել,
սակայն հաղթեց դաշնակցական ստաժավոր
գյուղապետ Մուրադյանը: ՀՀԿ-ն, փաստորեն, նոր
հնարավորություն է ստացել յուրայինին անցկացնելու,
եւ այս ուղղությամբ, ըստ պռոշյանցիների,
գործընթացը սկսվել է: Ըստ մեզ հասած
տեղեկությունների, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով մշտապես լարված
հարաբերությունների մեջ է եղել Մուրադյանի հետ, թեկնածուի փնտրտուքների մեջ է:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 30-ի համարում