«Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածով «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան՝ վարչապետի մամուլի քարտուղարը նշել էր, որ Տիգրան Սարգսյանը դիմելու է գլխավոր դատախազություն, եւ նա որևէ առընչություն չունի այդ կազմակերպության հետ:
Այսօր վարչապետ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, եւ ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում: