ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել է Արտակ Բուդաղյանին: Այս մասին այսօր առաջնագծում լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ ՊՆ նախարարը:
Վերջինս նշել է, որ գտնվում էր արտասահմանում, այդ պատճառով է միայն երեկ այցելել Բուդաղյանին, բայց նրա խոսքերով՝ իրեն պարբերաբար տեղեկացրել են Բուդաղյանի առողջական վիճակի մասին։
«Այժմ նրա վիճակը միջին ծանրության է, կայուն: Բուդաղյանի հետ դեպքի վերաբերյալ խոսել եմ շատ կարճ։ Իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ինքը միանշանակ դատապարտում է նման դեպքերը:
«Մենք ունենք սպառնալիքներ դրսից և պետք է ձգտենք ներսում լինել միասնական»,-նշեց Օհանյանը:
Նախարարի համոզմամբ՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը հասել է մինիմումի: