Այսօր Երևանի քաղաքապետարանում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով իր ծրագրերի մասին որոշ ճարտարապետների հնչեցրած քննադատություններին, ասաց.
«Ուղղակի տարիների խնդիր է սա։ Ցանկացած ծրագիր, որն առաջարկվել է Նարեկ Սարգսյանի կողմից, այսօրվա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են ոչ միայն տապալել, այլ կասկած ու անվստահություն հաղորդել' սկսած Երևանի կառավարման մոդելից, սկսած ԱԺ ցանկապատի ապամոնտաժումից, սկսած կառավարության շենքի թմբուկից, սկսած ճարտարապետների համահայկական ֆորումի ստեղծումից, ճարտապետության մասին օրենքից։ Միշտ ստացվել է' Նարեկ Սարգսյանը մի բան է առաջարկել, միանգամից ասել են' ոչ»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Առաջարկում ենք Նարեկ Սարգսյանի ճեպազրույցը դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.