ՀՀ Նախագահի այսօրվա հրամանագրով ստեղծվել է Ճարտարապետության պետական կոմիտե։ Նախագահը միաժամանակ հանձնարարել է կառավարությանը մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, նորաստեղծ կառույցը ղեկավարելու է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն, ով շրջանառվող տեղեկությունների համաձայն, արդեն արձակուրդ գնալու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։
Փաստինֆո