Ձեզ ենք ներկայացնում «Շանթ» հ/ը-ի հայտարարությունը՝ Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ.
«Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ:
Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:
Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»: