Բրազիլիայի 2 խոշորագույն քաղաքներում' Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլուում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ոնեցել փոխադրամիջոցների սակագների բարձրացման դեմ, որոնց արդյունքում վերածվել են ոստիկանության հետ բախումների. գրում է Associated Press-ը: Սան Պաուլոյում ակցիային մասնակցել է 5 հազար մարդ: Ոստիկանները ստիպված են եղել ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառել: Ձերբակալվել է 40 մարդ:

Իսկ Ռիո դե ժանեյրոյում բողոքողների թիվը 2 հազար է կազմել: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել մետրոյի և ավտոբուսների տոմսերի թանկացման դեմ: Այստեղ ցուցարարները նստացույց են արել կենտրոնական բանուկ ճանապարհներից մեկի վրա:

Զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն չկա: