Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրվող «Էրգենիկոն» կազմակերպության դեմ դատավարությունը դժգոհությունների ալիք է բարձրացրել երկրում: Երկուշաբթի օրը ոստիկանությունը ստիպված է եղել դատարանի առջև հավաքված ցուցարարների հանդեպ արցունքաբեր գազ օգտագործել, ովքեր չնայած հանրահավաքներ կազմակերպելու վրա դրված արգելքին՝ կուտակվել էին շենքի մոտ:
Ստամբուլից արևմուտք գտնվող Սիլիվրի պատժիչ հաստատությունում, որտեղ ազատազրկման էին դատապարտվել կազմակերպության անդամները, անվտանգության ուժերը խստացրել են հսկողությունը:
Մինչև երեկո փակ է եղել նաև Սիլիվրիի օդային հաղորդակցությունը. գրում է Der Standard ավստրիական պարբերականը: