Իրանում ավարտված նախագահական ընտրություններում հաղթել է Հասան Ռուհանին, ով հավաքել է շուրջ 18,613 մլն ձայն։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»–ն։ Ընտրություններին մասնակցել է շուրջ 37 մլն իրանցի, ինչն ապահովել է 72.7% մասնակցություն։
«Հասան Ռուհանին ձայների վերջնահաշվարկի արդյունքներով ընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում»,– այս մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ ղեկավար Մոստաֆա Մոհամեդ–Նաջարը՝ լրագրողների հետ զրույցում։