Բրիտանական The Sun պարբերականը հարցում է անցկացրել, համաձայն որի, ռումինացի կին-զինծառայողները ճանաչվել են աշխարհի բանակների ամենասեքսուալ ներկայացուցիչներ:
Ռումինացիների օգտին քվեարկել է 2656 մարդ, որը կազմում է հարցվածների 17%-ը: Երկրորդ տեղում Դիկտատոր ֆիլմի Վադիա հորինված երկրի գեներալ-ծովակալ Ալադինի թիկնազորն է, իսկ երրորդ տեղում ռուս կին զինծառայողներն են:
Հարցմանը մասնակցել է 16 հազար մարդ: Ամենասեքսուալ տասնյակում են հայտնվել նաեւ Լեհաստանի, Հունաստանի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի եւ Շվեդիայի բանակները: