Աշխարհի ամենասեքսուալ կանանց շարքում հայերն առաջինն են MissTravel-ի' իր հաճախորդների շրջանում կատարած ուսումնասիրության արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Huffington Post-ը, շուրջ 110 հազար ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում որոշվել է, որ աշխարհի ամենասեքսուալ կանայք հայերն են, իսկ տղամարդիկ' իռլանդացիները:

 

Huffington Post-ը նշում է, որ հայ կանանց վարկանիշի նման բարձրացումը մեծապես հավանական է, որը կապված լինի Քիմ Քարդաշյանի անվան հետ: Ամենասեքսուալ կանանց շարքում հայերին հաջորդում են բարբադոսցիները, ամերիկուհիները, կոլումբացիները, անգլիացիները, ավստրալացիները, բրազիլուհիները, ֆիլիպինուհիները, բուլղարացիները և լիբանանցիները:

 

Ամենասեքսուալ տղամարդկանց շարքում իռլանդացիներից հետո հայտնվել են ավստրալացիները, պակիստանցիները, ամերիկացիները, անգլիացիները, շոտլանդացիները, իտալացիները, նիգերացիները, դանիացիներն ու իսպանացիները: