Հունիսի 18-ին՝ ժամը 09:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 34 OV 307 պետհամարանիշով (վարորդ Ա. Շարոյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1989 թ. ծնված Ա. Շարոյանին, 1990 թ. ծնված Ա. Հովհաննիսյանին, 1995 թ. ծնված Վ. Վարդանյանին և 1990 թ. ծնված Ա. Չոբանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Այնուհետև դեպքի վայր է մեկնել մեկ այլ մարտական հաշվարկ ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ իրականացնելու համար: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: