Հունվարի 23-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է երթևեկելի մասից ևընկել ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել-Վեկտրա» մակնիշի 20 LT 338 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Օ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչից ուղևորներ Ա. Ա.-ը (ծնվ.1990թ.) և Ն. Հ.-ը (ծնվ.1989թ.) տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: