Lragir.am. Երեւանի նորաբաց Դալմա Գարդեն Մոլ առեւտրի կենտրոնում, որի սեփականատերը ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, ըստ տեղեկությունների՝ շուտով կբացվի Երեւան Սիթի, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների եւ հիպերմարկետների ցանց է:
Դալմա Գարդեն Մոլում պետք է բացվեր Կարֆուր աշխարհահռչակ ֆրանսիական հիպերմարկետը, սակայն ինչպես գրեց հայաստանյան մամուլը՝ Սամվել Ալեքսանյանն ու մյուս հայաստանցի ներկրող եւ մանրածախ ու մեծածախ առեւտրի ոլորտում գերիշխող օլիգարխներն ամեն ինչ արեցին Կարֆուրի մուտքն արգելելու համար, քանի որ այն շուկայում առաջացնելու էր մրցակցություն եւ խարխլելու էր նրանց օլիգոպոլ ու մոնոպոլ դիրքերը:
Մամուլը տեղեկություն հրապարակեց նաեւ, որ օլիգարխները հարցը քննարկել են նաեւ Դալմա Գարդեն Մոլի սեփականատեր Սամվել Կարապետյանի համար, ով ըստ մամուլի հրապարակումների Սամվել Ալեքսանյանին ասել է, որ եթե դեմ է եւ չի ուզում Կարֆուր բացվի, ապա Կարֆուրի համար իր առեւտրի կենտրոնում նախատեսած տարածքում թող Երեւան Սիթի բացի եւ վճարի տարածքի համար, քանի որ ինքը Կարֆուրի համար հսկայական տարածք էր առանձնացրել, եւ իրեն հետաքրքրում է այդ տարածքի վարձը՝ ով էլ որ այն տա:
Եվ ահա, ըստ ամենայնի, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, եւ Սամվել Կարապետյանը տեղի օլիգարխներին է ընդառաջել, փոխարենը Սամվել Ալեքսանյանն էլ ընդառաջել է Կարապետյանին: Իսկ Կարֆուրի վերաբերյալ տեղեկություն տարածվեց, որ պարզապես երկու տնտեսվարողները՝ Կարֆուրն ու Դալմա Գարդեն Մոլը, չեն կարողացել վերջնական պայմանավորվածության հանգել:
Բայց, Կարֆուրդի հարցը ստացել է միջազգային հնչեղություն եւ դրանով անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանն է մի քանի անգամ հետաքրքրվել: Այնպես որ, Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ ստիպված են եղել հայտարարել, որ Կարֆուրը կգա Հայաստան: Սակայն, այդ հայտարարությունները շարունակվում են մի քանի ամիս, իսկ Հայաստանում Կարֆուր չկա, փոխարենը ծավալվում է նույն Սամվել Ալեքսանյանը:
Այդ ընթացքում, տեղեկություն ստացվեց, որ Կարֆուր ֆրանսիական հիպերմարկետների ցանցը վաճառել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր ընկերության ամբողջ բաժնեմասը, եւ այնտեղ արդեն ֆրանսիացիները բաժին չունեն: Իսկ Հայաստանում ներդրում կատարելու էր Կարֆուրի հենց ԱՄԷ-ի ընկերությունը: Դրանից առաջ, տեղեկություն տարածվեց նաեւ, որ արաբական ընկերությունը, որին արդեն ամբողջությամբ պատկանում է Կարֆուրը, ունի հայաստանցի բաժնետեր, եւ դա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով ըստ մամուլի հրապարակումների եւս ներգրավված է ներկրման եւ մանրածախ առեւտրի ոլորտում:
Այդպիսով, փաստացի ստացվում է, որ եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
18:00 - 19.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
03/02/24 09:52
«Ոչ ոք իր թողած դատարկությունը չի լցնում, Ապերիս տեղը դատարկ է». Գառնիկ Ֆիդանյանն անմահացել է Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»
10/11/18 10:16
«Փաստ». Ռեյտինգայինների «սուրբ» տեղը դատարկ մնաց
22/11/16 17:04
Երկրում եղանակ ստեղծողը ոչ թե վարչապետն է, այլ՝ «Լֆիկ Սամոն»
14/06/13 22:32
Լֆիկ Սամոն հետեւում է թողել Ռուսաստանին
01/07/24 09:00
Դեռ՝ առանց անունների. 3 անձին սպանողին՝ տնային կալանք, ոստիկանի ուղղությամբ դատարկ շիշ նետողին՝ «ուղեգիր» դեպի ՔԿՀ. 168.am
28/05/24 10:47
Կամ հասկացել է, որ սա իր տեղը չէ, կամ՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
17/04/24 08:22
«Հրապարակ». ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը
Ամենադիտված
Լրահոս
10:25
«Փաստ». «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը
08:50
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». ՍԴ դատավոր Հրայր Թովմասյան. 168...
14:07
Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ամենամեծ նավթային տերմինալին․ արտակարգ դրություն է հայտարարվել
10:22
Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունը էսկալացնելու լեգիտիմության նպատակով․ ԱԳՆ
13:28
12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը