Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-Ի փոխանցմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղում խոշոր եղջերավոր անասունների համար ջրատարում մի տղամարդ է խեղդվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղ կմեկնեին ոստիկանության Կոտայքի բաժնի և ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի հրշեջ-փրկարարները, գյուղացիներն իրենց ուժերով ջրատարից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 45-ամյա Սուրեն Բադալյանի դին: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում. քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ Ս. Բադալյանի մահվան հանգամանքները պարզելու համար: