Հունիսի 20-ին Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները: Ի տարբերություն օրենսդիր մարմնի' գործադիրի ներկայացուցիչները ամռանը ևս աշխատելու են:

Henaran.am-ը նախարարներից հետաքրքրվեց, թե արդյոք գնալու են այս տարի հանսգտանալու, որտեղ են նախընտրում հանգստանալ և որքան արժե նախարարական հանգիստը:

Մեզ հաջողվեց պարզել, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ջերմուկում է հանգստանալու, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը' հայրենի Սյունիքում, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավանաբար ժամանակ չի գտնի հանգստի համար: Ասաց' ծանրաբեռնվածությունը շատ է:

Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա նրա խոսնակ Հարություն Բերբերյանը մեզ ասաց, որ վարչապետի արձակուրդ գնալու հետ կապված դեռ հստակ բան չկա:

Մանրամասները' տեսանյութում: