ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին իր վրա պատասխանատվություն վերցնել Վրաստանի նկատմամբ ուժ չկիրառելու համար: Այդ մասին հայտարարել է Ռասմուսենը հինգշաբթի օրը Թբիլիսիի Ազգային գրադարանում ուսանողների հետ կայացած հանդիպման ընթացքում:
«Ես շատ լավ գիտեմ, որ Վրաստանը միակողմանի կերպով արդեն ստանձնել է նման պատասխանատվություն և բացեիբաց հայտարարել է այդ ամսին, ուստի՝ ես այժմ Ռուսաստանին եմ կոչ անում նման պատասխանատվություն վերցնել»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նախօրեին ժնևյան խորհրդակցությունների շրջանակներում ռուսական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում նման պարտավորություններ ստանձնել Վրաստանի առաջ, և որ Թբիլիսին պարտավոր է նման համաձայնություն կնքել Սուխումիի և Ցխինվալիի հետ:
«Մենք ողջունում ենք նոր իշխանությունների ջանքերը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և կարծում ենք, որ դա ուղղված է Վրաստանում հակամարտության հարթմանը»,-ասել է Ռասմուսենը: