Վրաց իրավապահ մարմինները ձերբակալել են հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին։ Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Ջավախք» հ/մ նախագահ Շիրակ Թորոսյանը։
«Ձերբակալության պատճառը, ըստ նախնական տվյալների, ինչ-որ երիտասարդ տղաների ծեծկռտուքն է եղել, որից հետո տեղի են ունեցել ձերբակալություններ, այդ թվում՝ Արմեն Չախալյանի ձերբակալությունը», - ասաց Թորոսյանը։
Վերջինս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից, թե հնարավոր է՝ դա միտումնավոր արված քայլ լինի։
«Ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից, որովհետև տեղի է ունեցել ծեծկռտուք, որտեղ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նաև Արմենն է եղել, մնացածն ընթացքը ցույց կտա»,-ասաց Շիրակ Թորոսյանը։