Վրաց իրավապահ մարմինները ձերբակալել են հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը' Արմեն Չախալյանին. հայտնում է Грузия Online-ը' վկայակոչելով Ախալքալաքի բնակիչներից մեկի հայտարարությունը:
Վերջինիս տվյալներով' Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոծմինդայում անկարգություններ հրահրելու համար: Թե ինչի հետ են կապված այդ անկարգությունները, դեռևս հայտնի չէ:
Ըստ առկա տըեղեկությունների' նրան ձերբակալելու գործում մասնակցել է «Նինոծմինդայի և Ախալքալաքի ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատը' դիմակներով ու ինքնաձիգներով»:
Կատարվածի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: