Իրանում ձերբակալվել է Հուսեյն Ֆերեյդունը՝ նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը: Նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ, հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով դատական համակարգի ներկայացուցչին:
«Երեկ նրան գրավի դիմաց բաց են թողել, բայց քանի որ նա չի կատարել դրա պայմանները, նա ազատազրկվել է»,- հայտարարել է Հոլամհոսեին Մոհսենի Էջեին:
Հաղորդվում է, որ նախագահի եղբայրը կապված է եղել պետական ապահովագրական ընկերությունում մենեջերների ուռճացված աշխատավարձերի հետ կապված սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաների հետ:
Ֆերեյդունի, ինչպես նաև մի շարք այլ անձանց նկատմամբ իրականացվում է մի քանի հետաքննություն: Կասկածյալներից ոմանք կալանավորված են, հավելել է Էջեին:
Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին Իսլամական Հանրապետությունից հատուկ ներկայացուցիչն էր Իրանի միջուկային ծրագրերով բանակցություններին: