Հունիսի 29-ին՝ ժամը 20:29-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 33 RS 965 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհին, ինչի հետևանքով ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Պատահարի հետևանքով ավտոմեքենայի՝ անձը դեռևս չպարզվածուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ և դադարեցրել են գազի արտահոսքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: