ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը Սիրիայի իշխանություններին և զինված ընդդիմությանը առաջարկել է դադարեցնել մարտական գործողությունները այս երեքշաբթի օրը սկսվող մուսուլմանների սրբազան Ռամադան ամսվա ընթացքում. ասված է ՄԱԿ-ի ղեկավարի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
«Ես կոչ եմ անում Սիրիայի կառավարական բանակի և Սիրիայի ազատ բանակի յուրաքանչյուր զինվորական մասին՝ ամեն մեկին, ով ձեռքին զենք ունի, դադարեցնել մարտերը և խաղաղության այս մեկ ամիսը նվիրել սեփական ժողովրդին՝ իբրև պարգև, և դա անել ամբողջ Սիրիայի տարածքում»,-հայտարարել է Բան կի Մունը:
Խոստովանելով, որ ոմանք իր այս կոչը անիրական կհամարեն, նա վստահություն է հայտնել, որ սիրիացի ժողովուրդը իրավունք ունի այդ մասին խնդրել նրանց, ովքեր իր անունից պայքար են մղում: