ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի արգելման կազմակերպության համատեղ փորձագետները հաստատել են Սիրիայում ընդդիմադիրների հսկողություն հաստատած շրջանում սարին թունավոր գազ առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հուլիսի 7-ի նամակում: Նա տեղեկացրել է, որ հունիսի 14-ին համատեղ փորձաքննություն է կատարվել 2013թ. օգոստոսին զինված խմբավորումների կողմից գրաված տարածքում, որի արդյունքում փորձաքննության ենթարկված բալոններում հաստատվել է սարին գազի առկայությունը: Սիրիայում քիմիական զենքերի ոչնչացման գործընթացը սկսվել է 2013թ. վերջին, երբ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հաստատել են, որ երկրում առկա են թունավոր և վտանգավոր նյութեր: Արդեն լուրեր են շրջանառվում, որ Միջերկրական ծովում ամերիկյան նավում սկսվել են քիմիական զենքերի ոչնչացման աշխատանքները: Թունավոր նյութերի ոչնչացման համար անհրաժեշտ է մոտ 60 օր:

 

'

Սահմանված ժամկետի համաձայն՝ Սիրիայի քիմիական զենքերը պետք ոչնչացվեին մինչև հունիսի 30-ը: Նշված ժամկետում Սիրիայից ամբողջովին դուրս են բերվել քիմիական զենքերը և նյութերը: