Ուկրաինայում զբոսաշրջիկներ տեղափոխող և ուղևորատար 2 ավտոբուսների բախման արդյունքում զոհվել է 8 մարդ. հայտնում է Lenta.ru-ն' հղում կատարելով Ուկրաինայի ԱԻՆ ծառայությանը: ՃՏՊ-ն տեղի էր ունեցել Վոլինսկի շրջանում' հուլիսի 11-ին' ժամը 07:34-ի սահմաններում:

Ուղևորներից 4-ը զոհվել էին տեղում: Եվս 4 մարդ մահացել էր արդեն հիվանդանոցում: ՃՏՊ-ի արդյունքում վիրավորվել է 37 ուղևոր:

Տուժածների և զոհվածների քաղաքացիությունը ճշտվում է: Հայտնի է, որ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսով երթևեկում էին Բելառուսից ժամանած ուղևորներ: