Իսպանիայի հյուսիսում գտնվող Պամպլոն քաղաքում ավանդական ցլավազքի ընթացքում ավելի քան 20 մարդ է վիրավորվել: Բեմահարթակի մուտքի մոտ կուտակվել էին մեծ քանակությամբ մարդիկ, ինչի արդյունքում շատերը պարզապես հայտնվել էին կենդանիների ոտքերի տակ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Այստեղ ցլավազքը անցկացվում է ամեն տարի Սուրբ Ֆերմինի օրվա կապակցությամբ կազմակերպվող փառատոնի շրջանակներում: