Իսպանիայի հյուսիսում գնացքի վթարվելու արդյունքում զոհվել է 77 մարդ, ավելի քան 140-ը վիրավոր է. գրում է Agence France-Presse-ը:

Գալիսիի իրավապահ մարմինները տեղեկացնում են, որ վթարի վայրում աշխատող փրկարարները հայտնաբերել են 73 զոհի դիակ։ Եվս 4 տուժած մահացել է հիվանդանոցում:

Դեռևս ոչ բոլոր շրջված վագոններն են ուսումնասիրվել, ուստի, հավանականություն կա, որ ոչ բոլոր զոհերի դիակներն են հայտնաբերվել. հավելել են իրավապահները:

Մադրիդից Ֆերոլ մեկնող Alvia ուղևորատար գնացքը հուլիսի 24-ի երեկոյան դուրս էր եկել գծերից: Գնացքի 4 վագոնները, ականատեսների վկայությամբ, մի քանի անգամ շուռ էին եկել, իսկ այնուհետև՝ բախվել իրար: Գնացքում եղել է 218 ուղևոր և երկաթգծի անձնակազմի 4 անդամ: Իսպանական ԶԼՆ-ների տեղեկություններով՝ վթարի պահին գնացքի արագությունը զգալիորեն գերազանցում էր թույլատրելի սահմանը՝ 80 կմ/ժ-ի փոխարեն՝ 220 կմ/ժ: