Երեկ՝ հուլիսի 15-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացավ 5-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը, ում նշված կենտրոն էին տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոնից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, հուլիսի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա Արթուր Գևորգյանը Արմավիր քաղաքի Երևանյան-Հանրապետություն փողոցների խաչմերուկում իր կողմից վարած ГАЗ 24 մակնիշի 05 OL 589 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, 5-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին:
Մանրամասները՝ այստեղ։