ՌԴ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցևը բողոք է ներկայացրել ոստիկանության և բժիշկների գործողությունների դեմ, որոնց արդյունքում իր պաշտպանյալը դատարանի դահլիճում հայտնվել է կանացի խալաթով. գրում է РАПСИ-ն՝ հղում կատարելով Հարությունյանի մյուս պաշտպանյալ Էրիկ Չաբանովին:
Նրա խոսքերով՝ Մելցևը 2 բողոք է ներկայացրել՝ մեկը ոստիկանության, իսկ մյուսը բժիշկների դեմ: Համաձայն ՌԴ օրենսդրության՝ պատասխանը պետք է տրվի առաջիկա 10 օրերի ընթացքում: Եթե պատկան մարմինները անհրաժեշտ համարեն, ապա կանցկացվի լրացուցիչ ստուգում, որը կտևի ևս 30 օր: