Հուլիսի 19-ին, ժամը 23.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան - Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան - Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2102» մակնիշի 32 LU 264 պետհամարանիշով (վարորդ՝ Արշակ Սիմոնյան, ծնվ.1955թ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 71 MM 007 պետհամարանիշով (վարորդ՝ Ռոման Մուրադյան, ծնվ.1984թ.) ավտոմեքենաները, ինչից Ա. Սիմոնյանը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Գոհար Սիմոնյանը (ծնվ.1964թ.), Նորայր Սիմոնյանը (ծնվ.1989թ.),«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Մուրադյանը, ուղևոր Մարտին Ավետիսյանը (ծնվ.1988թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ.Մուրադյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, ով տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հանել են Ա. Սիմոնյանի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: