Հուլիսի 23-ին մի քանի հազար մարդուց բաղկացած ամբոխը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում արգելափակել էր խորհրդարանի շենքի մուտքը, որի արդյունքում խոորհրդարանում փակված էին մնացել ավելի քան 100 մարդ, որոնց թվում՝ պատգամավորներ, նախարարներ, լրագրողներ. գրում է Deutsche welle-ն:
Տեղական ժամանակով ժամը 22։00-ին ոստիկանները փորձել են դուրս բերել շենքից մի քանի մարդու, սակայն նրանց խոչընդոտել են ցուցարարները, ովքեր շրջապատել են ոստիկանական մեքենան և քարեր նետել նրանց ուղղությամբ:
Ցուցարարների և ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է առնվազն 7 ցուցարար և 2 ոստիկան: Բուլղարայի ՆԳ նախարարը բախումների մեջ մեղադրել է սադրիչներին:
Նշենք, որ ավելի ուշ՝ արդեն հուլիսի 24-ի գիշերը, բուլղարական ոստիկանությանը հաջողվել էր մաքրել խորհրդարանի մուտքը, որի շնորհիվ շենքը կարողացել են լքել պատգամավորներն ու նախարարները: Միաժամանակ, իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ և լրագրողներ շարունակում են արգելափակված մնալ խորհրդարանում: