Ազգային ժողովի նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: «Ողջունում ենք և մեր երախտիքն ենք հայտնում Հունաստանի խորհրդարանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

 

ԱԺ նախագահի շնորհակալական խոսքն ուղեկցվեց պատգամավորների ծափողջույններով:

 

Այնուհետև ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով հիշեցրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի էր ներկայացրել ՝ կոչ անելով կրկին անդրադառնալ այս հարցին: