Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը շատ կարևոր որոշում է և հատկանշական քայլ, որը մասամբ կմխիթարի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հոգիները:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Կիպրահայ համայնքի «պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանը' նշելով: «Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի իմ պաշտոնակիցներին, իրենց կատարած այս հատկանշական քայլի համար՝ հուսալով, որ այս որոշմամբ մասամբ մխիթարել ենք մեր 1,5 միլիոն եղբայրների և քույրերի, մեր հավատքի և ազգի նահատակների ոգիները»:

 

 

Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսում Ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ և կվճարեն տուգանք 10 հազար եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: