«Միջքաղաքային և միջմարզային երթուղիների վրա այսօր շատ մինիմալ թանկացումներ կարող են լինել, - այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա խոսքերով՝ առկա է նման 170 երթուղի, որից կթանկանա 7 կամ 8 երթուղի՝ 10-12 տոկոսով: -Մոտ 160 երթուղի ընդհանրապես չի թանկանալու, որն ի օգուտ ժողովրդի է: Այդ թանկացվող յոթ ուղիների վերաբերյալ ևս բանակցությունները շարունակվում են սեփականատերերի հետ, և եթե կարողանանք այնպես անել, որ այդ յոթից գոնե հինգը չթանկացնեն՝ ոնց աշխատել են, այդպես էլ շարունակեն, շատ լավ կլինի», - ասաց Գագիկ Բեգլարյանը:
Վերջինս, սակայն, հրաժարվեց պատասխանել Երևանում տրանսպորտի ուղեվարձին վերաբերող հարցերին: