014-ի մեր առաջնահերթություններից է արբանյակային ծրագրի իրագործումը: Այս մասին, իր ամանորյա ուղերձում նշել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, տրանսպորտի եւ կապի ոլորտի աշխատակիցներ.
Ավարտվում է 2013 թվականը՝ իր հետ շրջելով նորանոր ձեռքբերումներով հագեցած տարվա եւս մեկ էջ:
Այն շատ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարվա իրականացրած ծրագրերը, ուրվագծելու եւ որոշելու գալիք տարվա անելիքները:
Անցնող տարում տրանսպորտի եւ կապի նախարարությունը կարողացել է ապահովել իր գերակա խնդիրների կատարումը: Արդյունավետ աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժեր ենք արձանագրել ճանապարհաշինության, տրանսպորտի, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում:
Հեռահաղորդակցության բնագավառում արձանագրված հաջողությունների թվին կարելի է դասել ցուցանիշների զգալի բարելավումները, իսկ ճանապարհաշինության ոլորտում՝ հրատապ ճանաչված ճանապարհների հիմնանորոգումը:
Նախարարության առաջնահերթություններից է նաեւ արբանյակային ծրագրի իրագործումը, որը կյանքի կոչելու համար ստեղծվել են բոլոր նախադրյալները:
Հատկանշական է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում բարելավվեց օրենսդրական դաշտը, պարզեցվեցին տրանսպորտի եւ կապի ոլորտների ընթացակարգերը, նվազեցվեցին կոռուպցիոն ռիսկերը»:
Վստահ եմ, որ գալիք տարին եւս հագեցած է լինելու նոր եւ խոստումնալից ծրագրերով:
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ գալիք 2014 թվականը լինի ընտանեկան երջանկության, սիրո, առողջության, մնայուն հաջողությունների, նվիրական իղձերի իրականացման, հաղթանակների տարի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: