Իր տաք կլիմայով հայտնի Բրազիլիան հայտնվել է Անտարկտիդայից ներթափանցած ցուրտ եղանակային պայմանների ազդեցության տակ: Մի շարք քաղաքներում, ուր մի քանի տասնամյակ շարունակ ձյուն չէին տեսել, ջերմաստիճանի սանդղակը իջել է -7,4 աստիճանի: Մարդիկ ձնեմարդներ պատրաստելու անսովոր հնարավորություն են ստացել:

Ցուրտ եղանակ Է նաև Պարագվայում, Ուրուգվայում, Արգենտինայում և Չիլիում:

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում գիշերը գրանցվել է 2000 թ.-ից ի վեր ամենացածր ջերմաստիճանը՝ 5,2 աստիճան: Ցրտի հետևանքով սառցակալումից մահացել է 3 մարդ: Եվս 11 անօթևան հոսպիտալացվել է: