Բենգազիի մոտ գտնվող լիբիական բանտից փախուստի է դիմել ավելի քան 1000 կալանավոր, - հաղորդում է «Би-би-си» գործակալությունը:
«Բանտում տեղի է ունեցել բունտ, ինչպես նաեւ հարձակումներ դրսից: Ավելի քան 1000 կալանավոր դիմել է փախուստի: Հատուկ ծառայության աշխատակիցները օգնություն են կանչել եւ ստացել կալանավորների վրա չկրակելու հրաման», — ըստ «Газета.Ru» -ի հայտնել է բանտի աշխատակիցներից մեկը: