Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելյան շրջանում ոստիկաններն ու զորքերը փորձում են բռնել Բուկավու քաղաքի բանտից փախած 300-ից ավելի կալանավորներին:
Կառավարության մամուլի քարտուղար Լամբեր Մանդը BBC-ին հայտնել Է, որ փախածներից 46-ն արդեն բռնված են, եւս երկուսը զոհվել են անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում: Մարտը նաեւ երկու զինվորի կյանք Է խլել:
Կալանավորների փախուստի կապակցությամբ իշխանությունները հետաքննություն են սկսել:
Տեղի բնակիչների վկայությամբ՝ կրակոցներ են լսվել բանտի ներսից, ինչից հետո կալանավորների բազմությունը բացել Է պատժիչ հիմնարկության գլխավոր դարպասը: