Տասնյակ կալանավորներ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մերձակա բանտից փախուստի են դիմել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
41 մարդ նոյեմբերի 26-ին կարողացել է փախչել Լոս Տեկեսի բանտի պատի վրա բացված անցքով:
Փախուստի դիմածների կեսից ավելին դատապարտված է սպանության համար:
Իշխանությունները հետաքննում են միջադեպը և զբաղված են հանցագործների որոնումներով:
Ինչպես նշում է Agence France-Presse-ը, այդ բանտը, սահմանված կանոնների համաձայն, նախատեսված է 40 կալանավորների համար, բայց իրականում այնտեղ ավելի քան 130 մարդ էր պահվում: