Երեկ՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել կալանավոր՝ 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա փախել է դատարանի՝ կալանավորների համար նախատեսված խցից։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։