Բրազիլիայի հարավում՝ Պարանա նահանգի Լոնդրինա քաղաքի բանտից փախուստի է դիմել 64 բանտարկյալ: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը:

 

Իրավապահներին հաջողվել է գտնել և ձերբակալել փախուստի բիմած 23 հանցագործի, մյուսները դեռևս ազատության մեջ են:

 

Ազատության մեջ գտնվելով՝ հանցագործները սկսեցին հարձակվել վարորդների վրա՝ գողանալով նրանց մեքենաները: